ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սվաճյան փողոցում հնչած կրակոցների դեպքը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է
Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։
Այդ ընթացքում բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 21-ամյա բնակիչ:Հետագայում պարզվեց, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է հենց Սվաճյան փողոցում։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Երիտասարդների պարզաբանումները հանգուցալուծվել են կրակոցներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի երեք պարկուճ և երկու գնդակ։ Մալաթիայի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերեցին միջադեպի մասնակցիների, ինչպեսև կրակոցներ արձակելու մեջ կասկածվող երիտասարդի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի մասին է։ Նրան և հրազենը հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ ոստիկանության ծառայողները նաև բացատրական աշխատանք սկսեցին, ինչն արդյունք տվեց հունիսի 12-ին։ Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ բերելով հանցագործության գործիք «Կալաշնիկով» ինքնաձիգը։
Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այրեցին մեքենաս». հայրենադարձ ձեռնարկատեր
Հայրենադարձ ձեռնարկատեր, Սևանում բնակվող Արտակ Տեր-Գրիգորյանն, ով մի քանի օր առաջ իր բողոքի ձայնն էր բարձրացրել Սևանի քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում երթեւեկած վարորդը հայտնաբերվել է
Օրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթևեկում Հյուսիսային պողոտայում։...