«Nissan Teana»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա 2 հոսպիտալացված
Հունիսի 14-ին՝ ժամը 11։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Կ․, ծնված 1946 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում (մոտ 10 մ), ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Զարիկ Բ․-ն (ծնված 1951 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...