Մալաթիա-Սեբաստիայում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում․խախտումներ են հայտանբերվել
Հունիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։
Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ կանգառի կետերում՝ Տեսչական մարմնի մասնագետների և Ոստիկնության ծառայողների հետ համատեղ։
Վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ, որոնք բնույթով գրեթե նույն խախտումներն են, ինչ նախորդ օրերին է արձանագրվել։ Մասնավորապես` միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։ Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։
Վերոնշյալ բոլոր խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ, վարորդներին և ուղևորներին տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից ամենօրյա խիստ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներն են իրականացվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...