Աշխարհում ամենամեծ ռադիոհեռադիտակը կկառուցվի Ավստրալիայում
Square Kilometer Array խոշորագույն ռադիոհեռադիտակի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականին: Արեւմտյան Ավստրալիայում եւ ամբողջ աշխարհում երկար սխասված նախագծի՝ պաշտոնական շահագործումը նախատեսված է 2027 թվականին, գրում է Naked-Science-ը:
Արեւմտյան Ավստրալիայում յոթ տարի շարունակ կատարված աշխատանքների արդյունքում ավարտվել է աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակի՝ Square Kilometer Array-ի (SKA) նախագծումն ու մեկնարկել են կառուցման աշխատանքները: Ավստրալիայում՝ Պերտ քաղաքից 800 կմ հեռավորության վրա, կտեղադրվեն 130 հազար առանձին ռադիոհավաքներ ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր մակերեսի վրա, որոնք համատեղ կաշխատեն MeerKAT ռադիոհեռադիտակի հետ, որը տեղակայված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: SKA-ն միջազգային նախագիծ է, որում մասնակցում է 14 երկիր:
«Մեր բյուջեն կազմում է 1.87 միլիարդ եվրո առաջին հինգ տարիների համար: Վերջին յոթ տարիների համար իմ թիմը ստացել է ավելի քան 10 միլիոն դոլարի աջակցություն այդ նշաձողին հասնելու համար, եւ այդ միջոցների զգալի մասը թույլ է տվել Արեւմտյան Ավստրալիային պատրաստվել SKA-ի կառուցմանը»,-պատմել է պրոֆեսոր Սթիվեն Թինգեյը:
Ադապտատիվ ալեհավաքային ցանցը, որը պետք է հետազոտի երկնային մարմինները, կդառնա աշխարհում խոշորագույն գիտական կենտրոնը, որն ուսումնասիրում է Տիեզերքի պատմությունն ու էվոլյուցիան Մեծ պայթյունից ընդամենը մի քանի միլիոն տարի անց. այն բացահայտում է նաեւ ֆիզիկայում հսկայական հաջողություններն ու առաջընթացը: SKA-ն կարող է հայտնաբերել չափազանց թույլ արերկրյա ազդանշանները՝ զգալիորեն ընդլայնելով նախորդ նախագծերի հնարավորությունները:
SKA-ն նաեւ մեծ դեր կխաղա Covid-19 համավարակից հետո Արեւմտյան Ավստրալիայի վերականգնման գործում:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսի տարածումը 40%-ով. գերմանացի գիտնականների բացահայտնումը
Դիմակները կարող են 40% -ով նվազեեցնել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին վկայում է Գերմանիայում գիտնականների կատարած ուս...
Ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման․ պարզաբանում
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։...
ՈՒՂԻՂ. Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 տանող հրթիռի արձակումը
Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 տանող հրթիռի արձակումը՝ Starlink-ի 58 ինտերնետ-արբանյակներից կազմված խմբով: Արձակման ու...