Ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման․ պարզաբանում
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինքն, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հևոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ և ունեն քրոնիկ հիվանդություններ, նրանց մոտ առկա է ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։
COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում նաև այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկաններ կամ կանանց կոնսուլտացիա հաճախող հղիներ, որոնց մոտ առկա է ջերմություն, հազ կամ հևոց, հաստատված COVID-19-ով մորից ծնված նորածինը, բուժաշխատողներ, որոնք աշխատում են որևէ բժշկական հաստատությունում, որոնք ունեն ջերմություն, հազ կամ հևոց։
Բացի այդ, թեստավորման են ուղեգրվում 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական հետազոտում անցնող զորակոչային տարիքի անձինք, ովքեր ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհագստացնող ախտանիշներ։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսի տարածումը 40%-ով. գերմանացի գիտնականների բացահայտնումը
Դիմակները կարող են 40% -ով նվազեեցնել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին վկայում է Գերմանիայում գիտնականների կատարած ուս...
Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան. Վահե Տեր-Մինասյան
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաս...
«Ժողովուրդ». Ո՞ւմ փոխարեն է Գեղամասարի համայնքապետը «օրենքով գողերին» գումար տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հորաքրոջ որդի...