«Ժողովուրդ». Մոսկվա մեկնողները հաճախակի թեստ կհանձնեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։ Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից եւ անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, եւ մինչեւ հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն: Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, եւ նրա պատասխանը բացասական է: Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ: Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաեւ Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը եւս մինչ այդ թեստ է հանձնել, եւ պատասխանը բացասական է եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսի տարածումը 40%-ով. գերմանացի գիտնականների բացահայտնումը
Դիմակները կարող են 40% -ով նվազեեցնել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին վկայում է Գերմանիայում գիտնականների կատարած ուս...
Ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման․ պարզաբանում
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։...
Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Կարգադրության մեջ, մասնավորապ...