Գյումրիում մեծ թվով բժիշկներ են վարակվել․ տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել
Շիրակի մարզպետարանի հաղորդած այսօրվա տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, որոնցից 45-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Այս օրերի ընթացքում, բարեբախտաբար, Շիրակի մարզում մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել, 28 հիվանդների էլ տեղափոխել են Երևան։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների թվաքանակի համեմատաբար քիչ լինելը դեռ չի նշանակում, որ այս մարզում վարակը տարածված չէ։
Նույն պաշտոնական տվյալներով՝ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, որոնցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով և հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզից տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացել են․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետազոտություններ էր անցկացրել Շիրակի մարզի ոստիկանության տարբեր բաժանմունքներում․ վարակակիրներ հայտնաբերվել էին ամենուր՝ թե՛ Ախուրյանի ոստիկանությունում, թե՛ Գյումրու «Կումայր»-ի և «Մուշ» բաժիններում։ Ամեն բաժնում 1-3 վարակակիր եղել է, որոնց պատճառով էլ տասնյակ ոստիկաններ ինքնամեկուսացման ցուցում են ստացել։
Վերջին օրերին հիվանդացության նոր դեպքեր են արձանագրվել նաև բուժաշխատողների շրջանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...