Ունենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից. Թորոսյան
Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի: Այս մասին կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարը:
«Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Ցավոք պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք: Այսպիսով ընդհանուր մահերի թիվը դառնում է 245: Ունենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից: Գումարային ունեցել ենք մոտ հինգ հարյուր հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար»,- ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թվին՝ Թորոսյանը տեղեկացրեց՝ առավոտյան 09.00-ի դրությամբ կա 32 քաղաքացի, որոնք հոսպիտալիզացիայի կարիք ունեն:
Նրանցից չորսը տանն են, մյուսները՝ այլ հիվանդանոցներում, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...