Ունենք երկու մեկուսացած անձ և մի քանի ինքնամեկուսացած աշխատակից․ Մնացականյանը՝ ԱԳՆ-ի աշխատակազմի մասին
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել են, թե ինչ թվով վարակակիրներ կան արտաքին գերատեսչությունում:
«Ընդհանուր առմամբ, մենք շատ վաղ շրջանում գնահատեցինք, թե ինչպես պետք է վերակազմակերպենք աշխատանքը նախարարությունում, առցանց աշխատանքը կազմակերպենք։ Առաջին շրջանում շատ ավելի մեծ ռեսուրս էր ներդրվում համավարակից բխող խնդիրներին առնչվելու։ Ամենամեծ խնդիրը քաղաքացիների վերադարձին վերաբերող հարցն էր, ինչ-որ նշաններ են նկատվում բնականոն աշխատանքի: Մեզ համար ամենամեծ խնդիրն է՝ ինչպես ապահովել բնականոն աշխատանքը։ Այս պահին կարողացել ենք անել, ունենք երկու հոգի, որ աշխատել են ու հիմա մեկուսացվել են ու մի քանի ինքնամեկուսացած, ովքեր շփումներ են ունեցել նրանց հետ»,- ասել է նա:
Լրագրողները հետաքրքրվել են նաև Հայաստանին տրվող օգնության կազմակերպման մասին, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.
«Մենք սերտ աշխատում ենք պարետատան շրջանակներում անմիջապես, այդ ամենը գնահատվում է ըստ անհրաժեշտության, օգնության մասին է խոսքը։ Տարբեր անհրաժեշտություններ կարող են լինել, կոնսուլտացիաների մասին, հիշում եք, որ ներկայացրել ենք, թե որքան պատրաստակամություն է հայտնվել աջակցության համար, և մենք բոլորս միասին բոլորիս օգնում ենք, երբ տարհանման հարցեր ենք լուծում: Միջազգային համագործակցությունը արտացոլվում է ճգնաժամային պայմաններում, կան երկրներ, որոնց կողմից արտահայտվել է պատրաստակամությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...