Տիգրան Ավինյանը ներկայացրել է իր հայտարարագիրը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայարցել է 2019 թվականի տարեկան հայտարարագիրը: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 2014 թվականին նվիրատվություն ստացած ավտոտնակը՝ Կենտրոն վարչական շրջանում, որի սեփականատերն ինքն է: Ավինյանը տրանսպորտային միջոց, արժեթղթեր չի հայտարարագրել:
Բանկային հաշիվներին նա հայտարարագրել է 1 մլն 651 հզր դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին կազմել 4365 դրամ, տարվա սկզբին հայտարարագրել է 2760 դոլար, իսկ տարվա ավարտին ունեցել է 0 դոլար:
Ավինյանը հայտարարագրել է նաև 2 Բիթքոին, որը այս պահին կազմում է ավելի քան 19 հզր դոլար:
Որպես փոխվարչապետի աշխատավարձ՝ Տիգրան Ավինյանը նշել է 19 մլն 635 հզր դրամ:
Նշենք, որ փոխվարչապետի աշխատավարձի դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանված է 16, ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ, այսինքն տարեկան աշխատավարձը կազմում է 12 մլն 699 հզր դրամ: Ստացվում է, որ 6 մլն 936 հզր դրամը Ավինյանի պարգևավճարն է:
Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, հայտարարագրել է 280 հզր դրամ՝ հաշվին, որպես աշխատանքի վարձատրություն՝ 3 մլն 668 հզր դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...