Քաղաքական ամառը թեժանում է խորհրդարանում․ իմքայլականներն արդեն զգուշացված են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քաղաքական ամառը թեժանում է նաեւ խորհրդարանում: Հունիսի 13-ին Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է կառավարության որոշումը՝ Հայաստանում մարտի 16-ին հաստատված եւ երկու անգամ արդեն երկարաձգված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին արդեն զգուշացված է, որ պատրաստ լինեն թե՛ այդ նիստին, թե՛ այն հանգամանքին, որ ամբողջ հունիսը թեժ է լինելու, եւ պատգամավորները, այսպես ասած, ամբողջ օրն անցկացնելու են խորհրդարանում: Նախ՝ այս օրերին դեռ շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, իսկ արդեն հունիսի 16-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը, որի օրակարգը բավականին հագեցած է լինելու, եւ բյուջեի կատարողականը քննարկվելու է նաեւ այդ ժամանակ:
Եվ չնայած սա վերջին հերթական նստաշրջանն է լինելու, սակայն արտահերթերի պակաս չի լինի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ եւ, կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, նոր նախագծերի ընդունման անհրաժեշտությամբ, կիսատ մնացած հարցերի քննարկմամբ:
Դեռ ավելին, կախված Վենետիկի հանձնաժողովի պատասխանից՝ չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունների կողմից եւս լուծվի մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ գնալը, հակառակ դեպքում այդ հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին: Այնպես որ, առաջիկայում թեժ օրեր են սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...