ՊԵԿ-ը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյունքների մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը):
«Միջոցառման շրջանակում Կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 51,328 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ:
Փետրվար և մարտ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 25031-ը: Վերջիններիս ապրիլ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12,227-ը կամ շուրջ 49%-ը:
2020թ. հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11 708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...