Որքան ունեցվածք է հայտարարագրել վարչապետի ընտանիքը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019 թվական հայտարարագրերը։ Մենք մաս առ մաս կներկայացնենք պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներն ու գույքը, նախորդ տարի ձեռք բերած ունեցվածը։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանկային հաշվին 2019 թվականի վերջում առկա է 3 մլն 332 հազար 423 դրամ և 316 դոլար, որպես կանխիկ դրամական միջոց հայտարարագրվել է 1800 դոլար և 790 հազար դրամ, որպես բանկային ավանդ Փաշինյանը հայտարարագրել է 4 մլն 550 հազար դրամ։ Որպես աշխատավարձ նախորդ տարի Փաշինյանը ստացել է 11 մլն 644 հազար, 725 դրամ, ևս 2 մլն 406 հազար 865 դրամ վարչապետը հայտարարագրել է որպես գրականության արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար։ Խոսքը հավանաբար վաճառված գրքերից ստացված հասույթի մասին է։4 մլն 550 հազար դրամ Փաշինյանը ստացել է գույքը օտարելու արդյունքում։
Նրա կին Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան Շենգավիթում, որից մեկը ձեռք է բերել գնման եղանակով, մյուսը՝ ստացել է որպես ժառանգություն, 3 մեքենա, անհայտ ընկերությունում անհայտ չափի արժեթղթեր, որի միավորի գինը 25 հազար դրամ է։ Աննա Հակոբյանի բանկային հաշվին առկա է 904 հազար դրամ։Աննա Հակոբյանի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները կազմել է 15 մլն 640 հազար դրամ։
Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թվականին, աշխատելով «Դիջիթեյն ՍՊԸ»-ում, ստացել է 2 մլն 82 հազար դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...