Մահացել է ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի կնոջ մայրը
«Փաստինֆո»-ի տվյալներով՝ նախօրեին մահացել է ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի կնոջ մայրը։ Օրեր առաջ կարանտինի պայմաններում տեղի ունեցած աղմկահարույց հարսանեկան արարողության մասին տեղեկություն տարածվեց, որ այն տեղի է ունենում Բագրևանդի՝ Արտակ Դավթյանի ընտանիքին պատկանող առանձնատանը և, որ հարսանեկան արարողության հապշտապ կազմակերպումը պայմանավորված է ընտանիքի անդամներից մեկի ծանր հիվանդությամբ։ ՊՆ-ում «Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել՝ առանձնատան բակում՝ բացօթյա պայմաններում, սակավաթիվ հյուրերի մասնակցությամբ։ Հարսանեկան արարողությանը մասնակցել են հարսի և փեսայի մերձավոր հարազատները, ամենամոտ ընկերներն անգամ ներկա չեն գտնվել արարողությանը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել փեսայի արդեն լուսահոգի տատիկի վերջին ցանկությամբ։
Հիշեցնենք, որ աղմկահարույց հարսանիքին հաջորդեց ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հրաժարականը, իսկ արդեն օրեր անց, «Ժողովուրդ» օրաթերթին Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է՝ իրավիճակը չի սահմանափակվել միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի աշխատանքից ազատմամբ: Ըստ օրաթերթի փոխանցած տեղեկությունների, նոր պետը համակարգում կադրային փոփոխություններ է նախատեսում եւ չի բացառվում, որ առաջիկայում աշխատանքից ազատվեն Դավթյանի կողմից նշանակված պաշտոնյաները։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...