Կորոնավիրուսի տարածման պատճառներից մեկն ընդհատակյա հարսանիքներն են. վարչապետ
Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման աղբյուրը հուղարկավորությունների կամ հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս վերահսկողությունը պետք է իրականացվի ոչ միայն իրավապահների կողմից, այլ նաև ՏԻՄ-երի կողմից։
«Կորոնավիրուսի տարածման մյուս պատճառն այսպես ասած ընդհատակյա հարսանիքներն են և ի միջիայլոց առաջին օրվանից էլ այդպես է եղել, բայց այն ժամանակ ընդհատակյա չեն եղել, կամ էլ եղել են ընդհատակյա, չեմ հիշում նույնիսկ, բայց շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...