Դավթաշենի համայնքապետն ու որոշ աշխատակիցներ ինքնամեկուսացված են. համայնքապետարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։ Մասնավորապես կորոնավիրուս է հաստատվել համայնքապետարանի աշխատակիցների մոտ, ովքեր մասնակցել են հուղարկավորության արարողության։ Համայնքապետարանի աշխատակիցները մեկուսացվել են։
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին մոտ 10 հոգի ինքնամեկուսացված է. «Ես և համայնքապետարանի որոշ աշխատակիցներ ևս ինքնամեկուսացված ենք։ Այս պահին կա հաստատված 2 դեպք, որոնք իրար հետ կապված չեն»։
Նա նշեց, որ այսօր է հայտնի դարձել, որ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով. «Ես նրա հետ վերջին անգամ մոտ մեկ շաբաթ առաջ եմ շփվել»։
«Մյուսը վարակվել է իր բժշկից, այս դեպքի հետ կապ չունի ու անգամ համայնք չի եկել, դիալիզի է գնացել, բժիշկը վարակված է եղել։ Նրա հետ միայն հարազատներն են շփվել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...