Դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի դպրոցներից մեկի բակում հասակակից տղաների՝ 12-րդ դասարանի աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ դասաժամին, միջանցքում աղմկելու համար արված դիտողության պատճառով, որի ընթացքում, խուլիգանական դրդումներով, տղաներից մեկը դանակով դիտավորությամբ հարվածել է իրեն դիտողություն արած դասընկերոջ նախաբազկին։
Տղան ստացել է մկանախրձերի, ծղիկային զարկերակի, նյարդի, դաստակի ծղիկային ծալիչի, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մատերի մակերեսային և խորանիստ ծալիչ ջլերի վնասում, զարկերակային արյունահոսությամբ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցահասակ տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիայից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքն...
Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցա...