Ակտաու-Երևան չարտերային չվերթը կկայանա հունիսի 14-ին
Ղազախստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը կկայանա Ակտաու-Երևան չարտերային չվերթը:
Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5039 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ժամը 00:40-ին։ Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի»,- նշված է հայտարարության մեջ:
Ղազախստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները 14 օր կմնան ինքնամեկուսացման մեջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս։
Հայաստան մեկնել պատրաստվող անձինք պետք է մեկնելու իրենց ցանկության մասին նախապես հայտնեն Ղազախստանում ՀՀ դեսպանություն՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...