Կոչով դիմում ենք բոլորին. Սևանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ. Գեղարքունիքի մարզպետարան
Մեծ ցավով տեղեկացանք, որ այսօր՝ հունիսի 10-ին, Սևանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ, ովքեր գնացել էին Սևանի «Հանրային լողափ»՝ լողալու։ Ցավակցություն ենք հայտում պատանիների ընտանիքների անդամներին և հարազատներին, մաղթում համբերություն ու հոգու տոկունություն։ Այս մասին գրված է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
«Եվ կոչով դիմում ենք բոլորին.
Հարգելի հայրենակիցներ, թեև Սևանա լճում լողի սեզոնը դեռ չի բացվել, սակայն եղանակային պայմանները այս օրերին թույլ են տալիս այցելել Սևան և լճում լողալ: Ձեզ խնդրում և հորդորում ենք, որպեսզի լինեք անչափ զգույշ, պահպանեք զգոնությունը, լողալու համար սահմանված կանոնները, որպեսզի, լողասեզոնի ընթացքում զերծ մնանք նման անկանխատեսելի և անցանկալի հետևանքներից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիայից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքն...
Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ
Հունիսի 10-ին` ժամը 13։45-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային...