Երեւան-Երասխ ճանապարհին բախվել են «Range Rover»-ն ու «Jeep Wrangler»-ը. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 9-ին, ժամը 23:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Jeep Wrangler» (վարորդ՝ Նարեկ Բ․, ծնված 1981 թ․) եւ «Range Rover» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Մարինե Բ․-ն (ծնված 1983 թ․) եւ Սուսաննա Գ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ուղղել են «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շե...