Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել․ Պետրոս Մանուկյան
Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
«Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին եւ կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլավածությունը առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։ Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչական ապարատները։ Ցավոք, հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով եւ իր բարդությունները այսօր նույնպես անկառավարելի են»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...