Մալաթիա-Սեբաստիայի նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են խախտումներ
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ ապահովել համավարակի տարածումը կանխելու համար:
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. «Վարորդի ընկերը» ահազանգում է
«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջում ահազանգում են.«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգ...
Երթևեկության վերակազմակերպում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային...
Երիտասարդը 23-ամյա մի աղջկա հետ այրել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամանները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանությունից տեղեկացնում են.Մայիսի 2...
Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:«...