Պատահարներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր
Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 49-ամյա Ալիկ Ղ.-ի վարած…

Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 49-ամյա Ալիկ Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 57-ամյա Համբարձում Ս.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ալիկ Ղ.-ն, նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Հայկ Կ.-ն, Lexus-ի վարորդ Համբարձում Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Մարիամ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Ժամեր անց Մարտունու բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Երևանի բնակիչներ, 31-ամյա Սիրանուշ Ս.-ն և 4-ամյա Մերի Ս.-ն, ովքեր հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով և եղել են Lexus-ի մեջ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ձերբակալվել են գեներալին պատկանող ռեստորանի աշխատակիցները, «Գազպրոմ Արմենիա» աշխատակցի տղան ու ընկերը. կասկածվում են սպանության և այն պարտակելու մեջ

երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250