Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է ընկել է Թուրքիայում
Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը:
Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք այլ նահանգներում:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունն ու պատկան այլ մարմինները մեկնել են երկնաքարի անկման վայր տարածքը հետազոտելու նպատակով:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ նշված տարածքում երկնաքար է ընկել նաև 2015թ-ին: Ավելի ուշ հաստատել էր, որ երկնաքարն անջատվել էր չափերով ավելի մեծ՝ «Վեստա» երկնաքարից:
Հիշեցնենք՝ համացանցում մայիսի 28-ի գիշերը տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է երկնային մարմինը մոտենում երկրին: Օգտատերերը նշում են, որ երկնային մարմինը երկնաքար է, որն ընկել է Հրազդան-Հանքավան հատվածում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալներ չունեն:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել. News. am
Նախօրեին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ 61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին հայտնել է հ...
Ձերբակալվել են գեներալին պատկանող ռեստորանի աշխատակիցները, «Գազպրոմ Արմենիա» աշխատակցի տղան ու ընկերը. կասկածվում են սպանության և այն պարտակելու մեջ
երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մ...
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծ...