Լոռու մարզի ոստիկանները պարզել են Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ:
Կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Մայիսի 24-ին՝ ժամը 23։55-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։ Ոստիկանները պարզել էին, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված փշուրներ։ Տեղում աշխատել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ովքեր նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 պարկուճ։
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է փեսային
Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմանում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կե...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...