Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նույն գյուղի 56-ամյա բնակիչը իր մոտ գտնվող ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է 29-ամյա համագյուղացու որովայնի հատվածին` պատճառելով որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած թափանցող մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարված քննչական գործողությունների արդյուքնում 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծ...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...