Աբովյանի գերեզմանատանը 40-ամյա տղամարդու սպանության կասկածյալը 68-ամյա համաքաղաքացին է
Մայիսի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Աբովյանի Սարալանջ թաղամասի բնակիչ, 68-ամյա Վարդևան Արզումանյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Աբովյանի գերեզմանատան հարակից եկեղեցու դիմաց Աբովյանի բնակիչ, 40-ամյա Արա Պողոսյանի հետ վիճաբանելու և վերջինիս սպանելու համար։
Ըստ աղբյուրի՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ քննչական խմբեր, որոնց ղեկավարներ էին նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը։ Ոստիկաններն ու քննիչները կասկածյալին հայտնաբերելու համար 1 տասնյակից ավելի հասցեներում են ստուգումներ արել, քանի որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները հակասական են եղել։ Ի վերջո, տևական ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, հայտնաբերել են Վ. Արզումանյանին։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 25-ին ՝ ժամը 12։30-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել էին 40-ամյա Արա Պողոսյանի դին։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծ...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...