Հասարակություն

Պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկած քաղաքացին կալանավորվել է

Պատգամավորին հեծանիվով վրաերթի ենթարկած քաղաքացին կալանավորվել է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկած, «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը կալանավորվել է…

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկած, «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը կալանավորվել է 2-ամսյա ժամկետով: Այս մասին հայտնում է իրավաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց։ 316-րդ հոդվածով (որով տուժող կարող են լինել միայն, միմիայն ոստիկանները)։

Իրավաբանական ֆուտուրիզմի այս բացառիկ գլուխգործոցը արժանի տեղ գրավեց մեր հավաքածուում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Մելիքյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սահմանադրական դատարանի դիմաց հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250