Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան քրգործի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի փաստով առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն:
Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...