Ովքեր կնշանակվեն պաշտոնների Արցախում. որոշումները կայացված են. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից որևէ մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը Էլեոնորա Ավանեսյանը, ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ:
Ըստ մեր տեղեկությունների, այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում:
Նշվում է նաև, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով Արցախի նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ այն մարդաշատ չլինի, բայց այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին ևս հրավերներ կուղարկվեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են:
Ու արդեն այդ ժամանակ կստակեցվի, թե պաշտոններն ինչպես «կբաշխվեն»: Ըստ մեր տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռևս որևէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին Մասիս Մայիլյանին նշանակելու հարցը ևս դեռևս առկախված է՝ վերջնական որոշում չկա:
Թեև Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, դիմել նրան պարոն նախագահ դիմելաձևով: Ըստ մեր տեղեկությունների՝ հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու է պատգամավորի իր մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ, որպես շարքային պատգամավոր ու քանի որ Արցախի ԱԺ-ն «երիտասարդացել» է՝ Ղուլյանը ցանկանում է զիջել իր մանդատը երիտասարդներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...