Միշուստինի առողջական վիճակը թույլ է տալիս նրան մտնել աշխատանքային գործընթացի մեջ. ՌԴ առողջապահության նախարար
Կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որը շարունակում է իր բուժումները, ապաքինվում է և արդեն հաջորդ շաբաթ կարող է աշխատանքի անցնել: Այս մասին մայիսի 13-ին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է TАСС-ը:
«Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ Միշուստինն արդեն կլինի անմիջապես գրասենյակում: Այսօր նրա առողջական վիճակն թույլ է տալիս մտնել աշխատանքային գործընթացի մեջ», - նշել է Մուրաշկոն:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Դրանից հետո կառավարության ղեկավարը սկսել է բուժվել պետական բժշկական հաստատություններից մեկում, իսկ վարչապետի պարտականությունների կատարումը Միշուստինի հիվանդության ժամանակ կատարում է Անդրեյ Բելոուսովը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Նախատեսված է քրեական պատասխանատվություն. ՃՈ-ն հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտում...
Վրաստանը զբոսաշրջիկներին ապահով հանգիստ է խոստանում
Վրաստանը պետք է զբոսաշրջության համաշխարհային շուկայում վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ երկրի դիրք գրավի: Այսպիսի ց...