Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արշավիր Ղարամյանը։
«Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ՝ մեր ընդհանուր անվտանգության պահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հավաստիացնում եմ, որ, անկախ պաշտոնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելությունը: Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որքան հնարավորություններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել, կամ ինչ կարգավիճակ ունի: Ես ապրել ու ապրում եմ այդ սկզբունքով: Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր պայքարն իր վերջնակետին հասցնելու և մեր հաղթանակները սերունդներին փոխանցելու համար: Ես և իմ ընկերները դա մեր կյանքի առաքելությունն ենք համարում, ապրել և ապրելու ենք այդ համոզմամբ, գործել և գործելու ենք այդ տրամաբանությամբ»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...