Կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել Փարաքարում. Նարեկ Մկրտչյան
Կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել Փարաքարում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային պատասխանատուների հետ, որոնց փոխանցմամբ միայն այսօր 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում: Մի խումբ մարդկանցից կատարվել են նմուշառումներ, և չի բացառվում, որ վաղը թվերը մեծանան: Համայնքում ընդհանուր առմամբ գրանցվել է 10 դեպք և մեկ մահ:
Խնդրում եմ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և ախտահանել ձեռքերը:
Խիստ զգուշավորություն ցուցաբերեք խանութներ այցելելիս (նշեմ, որ դեպքերից մեկը կապված է եղել խանութներից մեկի հետ, որն անհապաղ փակվել է):
Սահմանափակեք բարեկամների և հարևանների հետ շփումները և մնացեք տանը»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...