Դավիթաշեն կամրջի վրա գտնվող քաղաքացու վարքագիծը կասկածելի է թվացել մյուսներին. պարզվել է զբոսնելիս է եղել
ԱԻՆ աշխատակիցն այսօր՝ մայիսի 11-ին, հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Երևանի Դավիթաշեն կամրջի վրա գտնվող մի քաղաքացու, որի վարքագիծը կասկածելի է թվացել մարդկանց համար եւ նրանք ահազանգել են ԱԻՆ։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 12:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ կասկածելի վարքագծով քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ Վահե Օ․-ն (ծնված 1986 թ․) ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել, զբոսնելիս է եղել կամրջի վրա, սակայն ունի հոգեբանի խորհրդատվության կարիք։
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վահե Օ․-ին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 70 մարդ
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է։ Կորոնավիրո...