Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի սահք. վնասվել է այդ հատվածով ընթացող KIA-ն
Մայիսի 10-ին, ժամը 13։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի սահք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 9-րդ կմ-ի մոտակա սարալանջից տեղի է ունեցել հողաշերտի (մոտ 5 խմ) սահք դեպի ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարահատվածը դարձնել է միակողմանի երթևեկելի, իսկ ճանապարահատվածով ընթացող KIA մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հենրիկ Բ․) վնասվել է և արգելափակվել թափված հողաշերտի մեջ․ տուժածներ չկան:
Փրկարարները ճանապարահատվածից հեռացրել են քարերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերել։
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները թափված հողաշերտը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...