Փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» պանթեոնը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հիշեցնում է, որ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ:
Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝
Մայիսի 8-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու անմար կրակի հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ,
Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն,
«Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը: Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։
Նշենք նաև, որ վերոնշյալ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...