Միջազգային հարաբերություններում համավարակի պատճառով բացասական լիցքեր կան․ Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսը ֆորս-մաժոր էր աշխարհի բոլոր երկրների համար, առանց բացառության։ Համաշխարհային խնդիր է այն, որ ոչ ոք պատրաստ չէր նման զարգացման։ Այս մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ հիմա ամենակարևորը միջազգային հարաբերություններում մթնոլորտի վերականգնումն է, քանի որ համավարակի պատճառով շատ բացասական լիցքեր կան այդ հարաբերություններում», – ասել է վարչապետը։ Նա նշել է, որ միջազգային հարաբերություններում եղանակները փոխվել են, և հիմա Հայաստանը չունի համագործակցության և շփման նույն մակարդակն իր գործընկերների հետ, ինչպիսին ուներ մինչև համավարակը։ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է աշխատել նախկին հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...