«Չէ, չէ ու չէ». Արարատի մարզպետը չի վախենում կորոնավիրուսից
Արարատի մարզի Ռանչպար գյուղում արտակարգ իրավիճակ ստեղծվելու կապակցությամբ գյուղ ժամանած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չէր կրում պաշտպանիչ դիմակ և ձեռնոց, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պարտադիր կրում է պաշտպանիչ դիմակ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին, թե արդյո՞ք չեն վախենում կորոնավիրուսից, մարզպետը ժպիտով պատասխանեց. «Չէ, չէ ու չէ»։
Հիշեցնեմ, որ Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արմավիրի մարզից դեպի Արարատի մարզ հոսող Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջուրը լցվել է Արարատի մարզով հոսող դեպի Սևջուր գետը, ինչն էլ վնասել է Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները։ ֆոտոլրագրողի տեղեկացմամբ, ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։ Ջրի մակարդակն իջեցնելու նպատակով Ռանչպար գյուղ է բերվել վերամբարձ կռունկ, որպեսզի ջրի կարգավորիչ, չգործող երկրորդ փականը բացվի, սակայն դեռևս հնարավոր չի եղել, ու ստիպված փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում, որպեսզի կարողանան փականը բացեն։ Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով տեղում ուսումնասիրում է նաև խնդիրը։ ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Եթե ժամանակին գետը մաքրվեր, ապա այս վիճակը չէր լինի։ Ամեն անգամ նման վիճակներ լինելուց հետո պատասխանատուները խոստանում են, որ այն կմաքրեն, սակայն այդ ամենը օդ է դուրս գալիս, ու Սևջուր գետը հերթական սևն է բերում գուղացիներիս գլխին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ այս անգամ գոնե հետևություններ կանեն, քանի որ դեպքի վայր է ժամանել մարզպետ Գ. Սարգսյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, ընդհանուր՝ 3313. Մահացել է 1 մարդ. ԱՆ
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ը...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3392-ի
79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392 Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով,գրանցվել է 1 մահ
Հայաստանում մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...