Ռուսաստանից սեփական մեքենաներով Հայաստան վերադարձողները շուրջ մեկ ամիս է՝ մնացել են Լարսում․ Shamshyan
Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող Հայաստանի քաղաքացիները, չկարողանալով Վրաստանի տարածք մուտք գործել, մի քանի շաբաթ է՝ չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ: Այս մասին քաղաքացիները պատմել են Shamshyan.com-ին։
«Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին: Գումարներս վերջացել է, ցուրտ է եղանակը, ամեն օր տաքացրել եմ մեքենան, արդեն մոտ 1 ամիս ա, Ներքին Լարսում ենք գտնվում, նեյտրալ գոտի է: Վրացիներն անգամ ռուսերեն չեն խոսում, մենք էլ չենք հասկանում, դիմել ենք դեսպանատուն, ապրիլի 28-ին դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ: Մինչեւ էսօր քնում ենք մեքենայի մեջ, լողանում գետի ջրով: Ներկա դրությամբ 5 մեքենա ենք էստեղ, չգիտենք, թե ինչ պետք է լինի մեր ճակատագիրը»: Մեկ այլ բնակչի խոսքով, ով եւս մնացել է չեզոք գոտում, բազմիցս զանգահարել են դեսպանատուն, սակայն ոչնչով չեն օգնում իրենց. «Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք, բայց հետներս մարդ կա, որ 20 օր սոված ծարավ սպասել ա սամալյոտով գալուն: Մեզ հիմա Լարսի տամոժնուց դուրս են հանել, 200 մետր հեռու կանգնեցրել, չեն թողնում առաջ գնանք»,- նշել է կայքին ահազանգած քաղաքացին։