«Ժողովուրդ». Ինչ է սպասվում մայիսին. ով է իրավիճակի պատասխանատուն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։ Եվ, ահա, նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։ Այսինքն՝ այս որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել, եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման՝ մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, եւ Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում։ Իհարկե, երկու տեղական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքների իրավունքից զրկվելը ծանր հարված է, սակայն պատճառներն իրականում ավելի խորն են։ Եվրոպական հանձնաժողովի կողմից նման որոշմանն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ, եւ դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի...