Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին մի շարք հարցեր
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածմանն ու դրա կանխարգելմանն ուղղված քայլերը։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմաբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, Մնացականյանի ու Լավրովի հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 8-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համաճարակը երկու երկրներում , վարակի տարածմանը հակազդելու ու դրա բացասական ազդեցությունը չեզոքացնելու քայլերը», - հայտնել են նախարարությունից:
Նշվում է,որ կողմերը փոխանակվել են երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքներով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի...