Պատրաստում ենք օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ. վարչապետ
2018-ի ամռանը մենք որոշում ընդունեցինք, որով քաղաքացիների 13 մլրդ դրամի վարկային տույժ, տուգանքները ներվեցին եւ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը մաքրվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց դրանից հետո մենք տեսանք, որ մեր քաղաքացիների մեծ մասը շատ արագ էլի հայտնվում է տույժ-տուգանքների ներքո: Եվ մենք հասկացանք, որ տուգանքները ներելով մարդկանց չենք օգնում: Այդտեղ էր, որ ստեղծեցինք գյուղատնտեսական ծրագրերը, որ արտոնյալ պայմաններ էինք առաջարկում, բայց պայմանով, որ գյուղացիները որոշակի ուսումնառության պրոցես պետք է անցնեն, որ իրենց գիտելիքները ավելացնեն, որից հետո միայն կարող են վարկավորվել: Որովհետեւ, մենք մարդկանց 13 մլրդ դրամի ազատեցինք տույժ-տուգանքներից, բայց շատ արագ այդ նույն 13 մլրդը վերադարձավ այդ մարդկանց վրա:
Դրա համար ստեղծեինք աշխատանքը խրախուսող տարբեր ծրագրեր, միկրոբիզնեսը ազատեցինք հարկերից: Հիմա պատրաստվում ենք եւս մեկ անգամ օրենք ընդունենք, որով քաղաքացիների տույժ-տուգանքները զրոյացնելու հնարավորություն կստեղծվի: Մենք հիմա պատրաստում ենք եւս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ, տուգանքները ներելու վերաբերյալ»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ կառավարությունը վարկային արձակուրդներ չտվեց, վարչապետն արձագանքեց. «Վարկային արձակուրդի հետ կապված իմ խոսքը նենգափոխում են: Ես ասել եմ, որ մինչեւ ԱԺ ամբիոնից բարձրագոչ հայտարարությունները, արդեն ԿԲ նախագահը, կառավարությունն այդ հարցով դիմել է բանկերին:
Այս պահի դրությամբ, մեր գործողությունների արդյունքում ՀՀ-ում 3700 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ՝ այդ արձակուրդի վերակազմակերպման գումարը կազմում է 11,5 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ190 հազար ֆիզիկական անձի տրվել է վարկային արձակուրդ: Հետաձգված մարումները կազմում են շուրջ 8 մլրդ դրամ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի...