Չի կարելի թերագնահատել խոսքի ուժը. Փաշինյանը պատասխանեց քննադատական հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում ընթացող հարց ու պատասխանի առաջին հարցը վերաբերում էր նրա կուսակիցների խորհրդարանական խմբակցությանը։ Հարցի հեղինակը ակնարկում էր, որ իշխանական խմբակցության պատգամավորների մի մասը ուղղակի խոսում է և որևէ գործով զբաղված չէ։
Փաշինյանը այս հարցին պատասխանելիս ասաց, որ երբ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, իրեն էլ էին ասում, թե միայն խոսում է և ոչ մի կարևոր գործ չի անում։ Ըստ այդմ՝ Փաշինյանը ասաց, որ չի կարելի թերագնահատել խոսքի ուժը, քանի որ խորհրդարանն էլ հենց մտքերի փոխանակության վայր է։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է Ադրբեջանում, երբ Հայաստանի ընտրություններից հետո նույնպիսի ընտրություններ արեցին Ադրբեջանում։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում այդ փոփոխության նպատակը ավելի երիտասարդ և գործունյա խորհրդարան ունենալն էր, ինչը Փաշինյանը պայմանավորում է Հայաստանի խորհրդարանի փոփոխությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...