Քոչարյանի փաստաբանների բողոքի հիման վրա ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՔԿԾ ղեկավարին. Փաստինֆո
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմում-գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանից:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է նրա հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում։
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ առկա է գրավոր դիմում գրություն է հասցեագրվել Քրեակատարողական ծառայության ղեկավարին»,- նշեց Հովսեփյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուրջ մեկ ամիս բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ՔԿՀ: Փաստաբանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
2 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արոյի» որդի «Սաքուլիկը» ազատ է արձակվել
Ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկից ազատ է արձակվել քրեական պատմությունն...