Դուրս եկեք ստերիլ տարածքից ու աշխատեք, տականքներ էլ մի փնտրեք, դա վատ տոն է. Հռիփսիմե Առաքելյանը՝ քաղաքապետին
«Գտնվեց, ես ուրախ եմ, որ հայտնվել եք իմ երեկվա ռոզիսկից հետո, ես երջանիկ եմ, որ պատասխանում եք տիկին Նաիրա Զոհրաբյանին՝ ուղղակի կարգով, բայց բառամթերքը, որն օգտագործում եք, շատ զավեշտալի է», ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն՝ արձագանքելով Հայկ Մարությանի ուղիղ եթերին։
«Էդ ու՞մ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ դուք կարանտին եք պահում անգամ աշխատավայրում ու ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս, էն որ ոչ ոքի հետ չեք հանդիպում ու կամազների ֆոնին բաց օդում սելֆի լայվն ամենաանվտանգն է,:
Ձեզ կարող ենք ալկոգել ու դիմակ էլ տալ, ինչը միայն այն ժամանակ հայտնվեց քաղաքապետարանի շենքում, երբ կորոնավիրուսային արձակուրդից հետ եկաք, հասկանում եմ, սթրեսի մեջ էիք, փակվել էիք ու քաղաքապետարանի ողջ անձնակազմն՝ ի տարբերություն այլ պետական կառույցների, անդիմակ ու անալկոգել աշխատում էր, մինչև այն պահը, երբ Ձերդ մեծությունը ոտք դրեց կորոնաարձակուրդից քաղաքապետարանի շենք։
Միևնույն է, ես ուրախ եմ, որ մեր գրառումներին հետևում եք, գոնե երևանցին Ձեզ տեսավ։ Ինչ վերաբերում է Ձեր աշխատաոճին՝ զարմանում եմ, բա Ձեզ չե՞ն ասել, որ հիմա ամեն բան օնլայն է, երկիրն արտակարգ դրության մեջ է, և Դուք պարտավոր եք օնլայն հաշվետվողականություն ապահովել, ինչպես բոլորը, Դուք թիմից Ձեզ մի առանձնացրեք և Ձեր վախերը մի բարդեք առանձնահատուկ լինելու վրա, այսօր բոլորից տեղեկություն սփռվում է օնլայն, ճիշտը տեղում լինելն է ու չվախենալը: Կորոնավիրուսով եթե վարակվեք էլ՝ շուտ կլավանաք, մի՛ մտածեք, կարևորը սարսափահար չլինեք, բա էդ մնացած պաշտոնյաները մա՞րդ չեն։
Դե Ձեզ տեսնեմ, դուրս եկեք ստերիլ տարածքից ու աշխատեք, տականքներ էլ մի փնտրեք, դա վատ տոն է ու 82% ձայն ստացած քաղաքապետին չի սազում, դուխով։
#Մի_վախեցիր #գնա_աշխատանքի», - գրել է Հռիփսիմե Առաքելյանը։
[2398be6b2671c9784b1b5b0c6f4d8813.png]
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ի...