Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց տվյալներին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման մեջ:
Իրավական այս ակտի ընդունումը նպատակ ունի նախատեսել համապատասխան կարգավորում՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմիններն են արդարադատության նախարարությունը, արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն:
Ինչի՞ մասին է խոսքը: «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում`ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշի գործողություններով նախատեսված է ապահովել, որ e-citizen պորտալի միջոցով քաղաքացիների համար հասանելի լինեն ՀՀ կառավարության փոխգործակցության հարթակի հետ կապված էլեկտրոնային կառավարման տվյալների բազաներում պահվող բոլոր թվայնացված տվյալները՝ ներառյալ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալները:
Ըստ այդմ, նախատեսված է նաև մշակել այնպիսի կարգավորում և ՏՏ լուծումներ, որոնք անձանց հնարավորություն կտան e-citizen պորտալի միջոցով վերահսկելու պետական կառավարման մարմնի կողմից իրենց թվայնացված անձնական տվյալների օգտագործումը: Ցուցանիշն ընդհանուր առմամբ ուղղված է անձի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը: Նախագծի հիմնավորման մեջ հիշեցնում են, որ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին»:
Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական տվյալների մշակման (իրենց անձնական տվյալների օգտագործման) վերաբերյալ տեղեկություն ստանալու վերոնշյալ սահմանադրական իրավունքն առարկայացել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում, որի 15-րդ հոդվածը սահմանում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է այդ իրավունքի իրացման ձևը՝ նշելով, որ տվյալներ մշակողը պարտավոր է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին տեղեկատվություն տրամադրել համապատասխան գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
Միևնույն ժամանակ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ թեև անձնական տվյալներին ծանոթանալու և անձնական տվյալների մշակման մասին իրազեկվելու իրավունքն արդեն ամրագրված է, սակայն բացակայում են էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցվող անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգավորումները: Ա
յլ կերպ ասած՝ թեև անձնական տվյալների և անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրված է, սակայն նախատեսված չէ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում (միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում) պահվող և դրա միջոցով մշակվող տվյալներին և տվյալների մշակմանը ծանոթանալու ընթացակարգը:
Այս նախագծի նպատակն է իրավական հիմք ստեղծել համապատասխան ՏՏ լուծումների արդյունքում e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:
Ըստ այդմ, նախագծի նպատակն է նաև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշով ստանձնած հանձնառության կատարումը:
Նշվում է, որ նախագծով սահմանվում է e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տվող բաժնի նկարագրությունը և տեղեկություն ստանալու ձևերը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում e-citizen պորտալի միջոցով քաղաքացիները պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն կունենան»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...