Վարակված 14 աշխատակիցների առողջական վիճակը բավարար է. ԱՆ
Երեկ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
ArmDaily.am-ը նախարարությունից փորձել է ճշտել, թե ինչպես են այժմ կենտրոնի աշխատակիցները և արդյոք նրանց փոխարինող այլ աշխատակիցներ կա՞ն, թե՝ խնդիր կա աշխատակիցներին փոխարինելու, ինչին ի պատասխան նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը պատասխանեց.«Աշխատակիցների առողջական վիճակը բավարար է, իսկ աշխատակիցներին փոխարինելու խնդիր չունենք»:
Լրատվականի հարցին՝ ինչպե՞ս է եղել, որ աշխատակիցները վարակվել են և արդյոք նրանց հարազատների շրջանակը մեկուսացվա՞ծ է, Բաբախանյանը նշեց, որ վարակման հանգամանքները պարզվում են.«Ավել տեղեկություններ, եթե կարիք լինի հրապարակելու, մենք կհրապարակենք: Այս պահին այսքանը կարող ենք ասել»
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...