Մոսկվայում համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ է ներդրվել
ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տեղեկացմամբ՝ Մոսկվայում ներդրվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: Այս մասին հայտնում է Life-ը: Քաղաքացիները չպետք է հեռանան տներից: Տնից կարելի է դուրս գալ բացառապես շտապ բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության դեպքում, կյանքի և առողջության համար անմիջական սպառնալիքի, աշխատանքի վայր գնալու և ետ գալու, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար ամենամոտ խանութ կամ բանկ գնալու դեպքերում, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ զբոսնելիս տնից ոչ ավելի քան հարյուր մետր հեռավորության վրա: Մոսկվայի բնակիչներից պահանջվում է պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն: Բացառություն են կազմում տաքսիով ուղևորությունները: Բոլոր կազմակերպությունները և ձեռնարկությունները պետք է քաղաքացիների համար ապահովեն սոցիալական հեռավորության պայմաններ:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
Հայաստանում կորոնավիրուսի hաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...