Լևոն Արոնյանի կնոջը կրկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի առողջական վիճակը վատացել է, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով նա կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այս մասին գրել է Sputnik Արմենիան:
Արիանա Կաոլիի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև նրա ընկերուհին՝ Անի Դավիթը. «Ես տեսնում եմ որոշ սխալ տեղեկություններ Arianne Caoili- ի մասին: Խնդրում եմ՝ մի՛ կիսվեք նրա առողջական վիճակի մասին տարածվող կեղծ տեղեկություններով: Նա դեռ գտնվում է հիվանդանոցում և հույս ունեն, որ շուտով կապաքինվի: Խնդրում եմ աղոթել նրա և նրա արագ վերականգնման համար: Անհամբեր սպասում եմ, որ հաջորդ գրառումս լինելու է այն մասին, թե ինչպես է նա լքում հիվանդանոցը... Քեզ շա՜տ եմ սիրում, Արի»:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել էին կնոջը դուրս բերել ավտոմեքենայից: Արիանա Կաոլին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և ուներ ստորին վերջույթների կոտրվածքներ:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...