Հակառակորդի գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում այսօր՝ մարտի 30-ին, ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Վիրավոր տղան 19:30-ին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Նոյեմբերյանի ԲԿ-ից հայտնել են, որ տղան վերակենդանացման բաժնում է, վիճակը ծանր է: «Տղայի մոտ ախտորոշել է աջ թոքի տրավմա՝ մասնակի պնևմոթորաքս: Այս պահին վիրահատում են. կատարվում է փամփուշտի հեռացում, վիզուալիզացում՝ առաջին կողի մակարդակում»,- փոխանցեցին բժշկական կենտրոնից: Նշենք, որ տղան 16 տարեկան է: Ըստ տեղեկությունների` նա կանգնած է եղել գյուղի տարածքում, երբ գնդակը դիպել է նրան։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...